114840 դիտում
10:58 16-11-2017
Նոր զարգացումներ՝ Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. խոզատերը պնդում է, որ վթարված Mercedes-ի վարորդը գողացել է իր խոզը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել անձնական ունեցվածքի գողության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակիչ, 40-ամյա Գարիկ Մեհրաբյանը Ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել է, որ նոյեմբերի 10-ին ժամը 14:00-ի սահմաններում իրենց գյուղի «Կաղնուտ» կոչվող հանդամասից անհայտ անձը կամ անձինք գողացել են իրեն պատկանող 150 հազար դրամ արժողությամբ խոզը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խոզատերը հետագայում պարզել է, որ իր խոզը սատկած վիճակում գտնվում է նույն օրը Լոռի Բերդ գյուղի սկզբնամասում Mercedes մակնիշի 34 SN 762 համարանիշի ավտոմեքենայի սրահում, որի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել էր էլեկտրասյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մեհրաբյանը կասկածում է, որ իրեն պատկանող խոզը գողացել է վթարված Mercedes-ի վարորդ, Երևան քաղաքի Շենգավիթի 6-րդ փողոցի բնակիչ, 37-ամյա Հրայր Աբրահամյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վթարված Mercedes-ի «վարորդ- խոզագողին» հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/10/1081957/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 10-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ փողոցի բնակիչ, 37-ամյա Հրայր Աբրահամյանը Լոռի Բերդ գյուղի սկզբնամասում իր վարած Mercedes մակնիշի 34 ՏN 762 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով վարորդ Հ. Աբրահամյանը, ուղևորներ՝ Երևանի քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ, 26-ամյա Արտակ Մովսիսյանը, Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ Գեղամ Սիմոնյանը, ում ծննդյան թիվը պարզվում է և Ստեփանավան քաղաքի բնակիչ, 26-ամյա Կիմա Դոլմազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել էին նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ա. Սարուխանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ տեղում աշխատանքները ղեկավարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+