211652_close_icon
views-count8681 դիտում article-date 15:36 16-11-2017

Կառավարությունը փող է տրամադրել ընտրություններում 3 և ավելի տոկոս ստացած կուսակցություններին

ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ ԱԺ 2017 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս կողմ ձայն ստացած կուսակցություններին և դաշինքներին տրամադրել ֆինանսական աջակցություն: Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրի գծով ճշտված գումարը կազմում է 100.9 մլն դրամ, որի դիմաց ս.թ. հոկտեմբերի 24-ի դրությամբ ֆինանսավորումը կազմում է 42.1 մլն դրամ՝ ըստ 2012 թվականի Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրակարգով 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ֆինանսավորման: Նշված ծրագրի գծով II կիսամյակի չբաշխված մնացորդը կազմում է 58.8 մլն դրամ: Այդ գումարից Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կտրվի 30 միլիոն դրամ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին՝ 17 միլիոն, «Ելք» կուսակցությունների դաշինքին՝ 4 միլիոն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը՝ 4 միլիոն դրամ։ Խորհրդարան չանցած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կստանա 2 միլիոն դրամ:

Նմանատիպ նյութեր