6808 դիտում
21:13 16-11-2017
«Մանչեսթեր Յունայթեդի» եկամուտը աճել է 17%-ով
«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը ներկայացրել է ակումբի ֆինանսական հաշվետվությունը՝ այս մրցաշրջանի երկրորդ եռամսյակի համար:
Նախորդ եռամսյակի համեմատ ակումբի եկամուտը աճել է 17%-ով և կազմել 141 միլիոն ֆունտ: Ակումբի պարտքը կրճատվել է 21%-ով՝ մինչև 268,1 միլիոն:
Սպասվում է, որ տարվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» եկամուտը կկազմի 575-585 մլն ֆունտ:
Բյուջեի ձևավորման հարցում մեծ դեր է խաղացել հարձակվող Ռոմելու Լուկակուի, կիսապաշտպան Նեմանյա Մատիչի և պաշտպան Վիկտոր Լինդելյոֆի ձեռք բերումը:
Բացի այդ, ԱՄՆ կատարած շրջայցը նույնպես մեծ եկամուտներ է ապահովել: Խաղերի օրը ակումբի եկամուտներն աճել են 33,3%-ով (22,4 մլն ֆունտ՝ խաղի համար):
Նմանատիպ նյութեր
1439 դիտում
12:31 16-04-2015
Վլադիմիր Պուտինի եկամուտը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 2 անգամ
2015 դիտում
14:58 26-07-2022
Նավթի արտահանումից Իրանի եկամուտը չորս ամսում 580 տկոսով աճել Է
Այս բաժնից
2821 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3358 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3154 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»