211652_close_icon
views-count5851 դիտում article-date 23:17 16-11-2017

Ֆրանսիայում բողոքի երթը վերածվել է անկարգությունների. կոտրել են բանկերի ցուցափեղկեր

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի բարեփոխումների դեմ անցկացվող բողոքի ակցիան այսօր վերածվել է իսկական անկարգությունների։ Երթի մասնակիցները ոտնատակ են տվել իրենց ճանապարհին հանդիպած բոլոր բանկերը։ Երթը սկսվել է Հանրապետության հրապարակից ժամը 14-ի սահմաններում։ Սկզբում այն խաղաղ է եղել, իսկ հետո միջամտել են հրահրողներ և այն վերածվել է անկարգությունների։ Ճանապարհին կոտրվել են բանկերի ու այլ ֆինանսական հաստատութունների շենքերի ապակիները։ Նշված վայր են ժամանել հատուկջոկատայիններ, իսկ ակցիայի մասնակիցները նրանց վրա նետել են շշեր ու քարեր։ Ուժայինները դեռևս փորձում են արցունքաբեր գազ, ինչպես նաև ռետինե մահակներ չկիրառել։

Նմանատիպ նյութեր