7690 դիտում
10:18 17-11-2017
Վարչապետի դեմ ՀՀԿ դեմարշը դառնում է ակնհայտ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության գործունեության հանդեպ Ծառուկյան դաշինքի կոշտ քննադատությունը, որ առանձնակի ինտենսիվություն է ստացել վերջին մի քանի օրերին, համենայն դեպս առայժմ անցնում է բավականին հետաքրիր մի հանգամանքի «ուղեկցությամբ»՝ ՀՀԿ լռության, կամ թեկուզ հարաբերական լռության: Համենայն դեպս ակնհայտ է, որ Հանրապետականները եթե անգամ փորձում են պաշտպանել կառավարությանը կամ վարչապետին, ապա այդ փորձը նույնքան ակնհայտորեն խիստ անհամարժեք է այն սրությանը, որով Ծառուկյան դաշինքը քննադատության է ենթարկում Կարեն Կարապետյանին: Այդ սրության համեմատ, վարչապետի պաշտպանության փորձ ՀՀԿ-ն գրեթե չի էլ անում:
Այդպիսով, վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ ՀՀԿ մեծամասնության դեմարշը դառնում է ակնհայտ: Ընդ որում, այստեղ իրավիճակը բավականին հիշեցնում է մի քանի տարի առաջ գրեթե նույն պատկերը Տիգրան Սարգսյանի մասով, երբ ԲՀԿ-ն դարձյալ խորհրդարանական գրոհ էր սկսել Սարգսյանի նկատմամբ՝ Վերահսկիչ պալատի հաշվետվության առիթով: Այդ ժամանակ էլ ՀՀԿ մեծամասնությունը գործնականում «լքել» էր վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հետո իհարկե եղավ Սերժ Սարգսյանի հայտնի զգուշացումը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին, որից հետո գրոհը Տիգրան Սարգսյանի հանդեպ դադարեց:
Սերժ Սարգսյանը նոյեմբերի 15-ին, երբ սուր հարցերի տարափ էր տեղում Կարապետյանի հասցեին, Մոսկվայում էր և հանդիպում էր Պուտինի հետ: Ինչ է անելու այսօր Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործկոմի նիստում, կազմակերպելու՞ է Կարեն Կարապետյանի պաշտպանություն, թե՞ ինքն էլ լռության է մատնելու հարցը ՀՀԿ խորհրդարանական մեծամասնության նման»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2279 դիտում
10:23 13-03-2021
Ինչ նպատակ է հետապնդում ԱԳ նախարարի դեմարշը. «Փաստ»
8488 դիտում
16:18 26-10-2020
Արդեն ակնհայտ է դառնում, որ պայմանական երրորդ աշխարհամարտը Մերձավոր Արեւելքում է լինելու. քաղաքագետ
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
979 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»