2182 դիտում
10:15 06-03-2021
Փաշինյան-ԱԳՆ լարված հարաբերություններ. Իշխանություններին առժամանակ հաջողվել է կանխել դիվանագետների «դեմարշը». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ կողմից արված հայտարարությունից հետո ՀՀ-ում քաղաքական մթնոլորտը շարունակում է մնալ լարված։ Մենք թերթի նախորդ համարներում տեղեկացրել էինք, որ ներհայաստանյան զարգացումների հետ կապված՝ անհանգիստ մթնոլորտ է տիրում նաև դիվկորպուսում:
Մասնավորաբար, մեր աղբյուրները փոխանցել էին, որ դիվկորպուսի ներկայացուցիչների մեծ մասի համբերության բաժակը լցվել է: Նախատեսվում էր, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես գալու մի շարք դիվանագետներ, այդ թվում՝ դեսպաններ։ Սակայն իշխանություններին առժամանակ հաջողվել է կանխել այդ «դեմարշը»: Թեմայի հետ կապված «Փաստ» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Այսպիսով, մեր աղբյուրները փոխանցում են, որ նշյալի մասին տեղեկանալուց հետո Նիկոլ Փաշինյանը նախատեսում է լուրջ փոփոխություններ իրականացնել դեսպանների շարքերում։ Խոսքը մոտ 10 դեսպանի փոփոխության մասին է։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, Փաշինյանը բավականին նյարդային է ընդունել դեսպանների կողմից նման վարքագծի դրսևորումը, և գոռգոռոցով հայտարարել է, թե «բոլորին ուղարկելու եմ գրողի ծոցը, որ հասկանան, թե ով է երկրի իրական ղեկավարը»։
Նշենք, որ խոսքը հիմնականում եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների մասին է։ Մեր տեղեկություններով, ներկայումս գործընթացը առայժմ սառեցված է հավել յալ լարվածությունից խուսափելու նպատակով, բայց դեսպանների փոփոխությունն ընդամենը ժամանակի հարց է։
Մեր ունեցած տեղեկություններով, այս փուլում բավական լարված են ընդհանրապես ԱԳՆ-Փաշինյան հարաբերությունները, քանի որ այն վարքագիծն ու դիրքորոշումը, որը դրսևորվում է իշխանությունների կողմից, պրոֆեսիոնալ դիվանագետների շրջանում լուրջ անհանգստություն ու դժգոհություն է առաջացրել։ Հավանաբար հենց այդ լարվածության պատճառով էլ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին չմասնակցեց դիվանագետի օրվան նվիրված միջոցառումներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2279 դիտում
10:23 13-03-2021
Ինչ նպատակ է հետապնդում ԱԳ նախարարի դեմարշը. «Փաստ»
7687 դիտում
10:18 17-11-2017
Վարչապետի դեմ ՀՀԿ դեմարշը դառնում է ակնհայտ. «Ժամանակ»
1353 դիտում
13:02 24-03-2020
Դատախազությունն առժամանակ դադարեցնում է գրավոր դիմումների, հարցումների, բողոքների ընդունումը
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
979 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»