«Շապեկոենսեի» դարպասապահը առաջին մարզումն է անցկացրել ոտքի անդամահատումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Շապեկոենսեյի» դարպասապահ Ջեքսոն Ֆոլմանը գնդակի հետ առաջին մարզումն է անցկացրել ավիաաղետից հետո, որի արդյունքում կորցրել էր ոտքը:
Մեկ տարի առաջ՝ 2016թ. նոյեմբերի 28-ին, բրազիլական ակումբի ինքնաթիռը Կոլումբիայում աղետի ենթարկվեց: Օդանավում գտնվող 77 հոգուց ողջ մնացին միայն վեցը, այդ թվում՝ երեք խաղացող. Ալան Ռուշելը, Նետուն և Ֆոլմանը:
Դարպասապահի ոտքը անդամահատել էին, սակայն վերջինս որոշել է շարունակել կարիերան և մասնակցել Պարաօլիմպիադային: