ԱՄՆ-ի ռազմական օդուժի անձնակազմին պատժել են՝ երկնքում առնանդամ պատկերելու համար
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի անձնակազմերից մեկը զրկվել է թռիչքներից, քանի որ ժամանակակից կործանիչով երկնքում տղամարդու սեռական օրգան է պատկերել:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին՝ Վաշինգթոն նահանգի Օկանոգան շրջանում: Ռազմական E/A-18 Growler ինքնաթիռը բնակավայրի վրայով թռչել է անսովոր ուղեծրով, իրենից հետո անպարկեշտ պատկեր թողնելով:
Երկնքում հայտնված առնանդամի լուսանկարը անմիջապես տարածվել է սոցիալական ցանցերում և մեծ աղմուկ է հանել:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը տեղի ունեցածի առթիվ ներողություն է խնդրել, միջադեպը որակելով «անպատասխանատու արարք»: «Սեքսուալ ուղղվածությամբ նման անպատասխանատու արարքը ռազմական ավիացիայում տեղ չունի: Մենք մանրազնին հետաքննություն ենք իրականացնում միջադեպի առթիվ և համապատասխան միջոցներ կձեռնարկենք», խոստացել է փոխադմիրալ Մայք Շումեյքերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
The Navy would like to apologize that one of its pilots drew a penis in the skyhttps://t.co/6nQB9f4PxA pic.twitter.com/K5TMLuiZiz
— BuzzFeed (@BuzzFeed) November 17, 2017