211652_close_icon
views-count3566 դիտում article-date 16:14 19-11-2017

Չինաստանում բնակելի շինությունում առաջացած հրդեհի հետևանքով 19 մարդ է զոհվել

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի մերձակայքում գտնվող Դասին շրջանի Սինցզիան գյուղի բնակելի համալիրում առաջացած խոշոր հրդեհը 19 մարդու կյանք է խլել։ Այդ մասին հայտնել է Xinhua գործակալությունը։ Ըստ տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է նոյեմբերի 18-ի երեկոյան, իսկ շինությունը, որում ոչ թանկ բնակարաններ էին գտնվում, վարձակալական հիմունքներով էր տրվում։ Հրդեհը մարելու համար նշված վայր է ուղարկվել 34 մարտական հաշվարկ և միայն 3 ժամ անց է հաջողվել մարել կրակը։ Հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած։ Հետաքննություն է սկսվել, որին հետևում է անձամբ Պեկինի քաղաքապետ Ցայ Ցին։

Նմանատիպ նյութեր