5226 դիտում
21:08 20-11-2017
Դեսպան Փոլադյանը հանդիպել է Հորդանանի Սենատի նախագահ Ֆեյսալ Ֆայեզի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 12-16 Հորդանանում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Դամասկոս) Արշակ Փոլադյանն աշխատանքային այցով գտնվում էր Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում:
Այցի շրջանակներում Դեսպան Փոլադյանը հանդիպեց Հորդանանի Սենատի նախագահ Ֆեյսալ Ֆայեզի հետ: Հանդիպմանը քննարկվեց հայ-հորդանանյան հարաբերությունների լայն շրջանակ: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակի վերաբերյալ՝ նշելով, որ 2014թ.ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցից հետո հարաբերությունները նկատելի վերելք ապրեցին, և որի ընթացքում ստորագրվեցին տասնյակից ավելի համաձայնագրեր՝ տնտեսության, առողջապահության, կրթության, առողջապահության, էներգետիկայի, մշակույթի և այլ բնագավառներում:
Կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության աշխուժացման վերաբերյալ, որի կապակցությամբ առանձանահատուկ ընդգծվեց միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը: Քննարկեցին նաև տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում և Լիբանանում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Հայ-հորդանանյան միջխորհրդարանական հարաբերություններին անդրադարձ կատարվեց նաև դեսպան Փոլադյանի և Հորդանանի ներկայացուցիչների ժողովի նախագահ Ատեֆ Տարաունեի հետ հանդիպմանը: Արշակ Փոլադյանը նշեց, որ երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև ակտիվ շփումները կնպաստեն եկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը: Իր հերթին Ատեֆ Տարաունեն վերահաստատեց հորդանանյան կողմի պատրաստակամությունը Հայաստանի հետ զարգացնել և խորացնել բարեկամական հարաբերությունները:
Անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերին՝ դեսպան Փոլադյանը Հորդանանի սենատի և ներկայացուցիչների ժողովի նախագահների հետ քննարկեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը:
Հորդանանի բարձրաստիճան ղեկավարներին՝ սենատի և խորհրդարանի նախագահներին դեսպան Փոլադյանը ներկայացրեց նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Նա ընդգծեց, որ չնայած Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը և հակահայկական ակտիվ քարոզարշավին, այնուամենայնիվ, բազմաթիվ պետություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ և հասարակական-քաղաքական այլ կառույցներ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում:
Դեսպան Փոլադյանն առանձնազրույց ունեցավ նաև Հորդանան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ֆեդա Համմուդի հետ:
Այցի շրջանականերում Դեսպան Փոլադյանը հանդիպեց Հորդանանի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Ադել Տուվեյսիի հետ: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին գիտակրթական ոլորտում երկու երկրների համագործակցության մակարդակի վերաբերյալ: Կողմերը քննարկեցին ուսանողների փոխանակման ծրագրի ընդլայնման, ինչպես նաև երկու երկրներում սովորող հայ և հորդանանցի ուսանողների ուսման և կենսական պայմանների բարելավման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև համատեղ աշխատանքներ իրականացնել գիտակրթական ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և բարձրաստիճան փոխայցելություններ իրականացնելու ուղղությամբ:
Առողջապահության և բժշկագիտության բնագավառում հայ-հորդանանյան համագործակցությունը քննարկվեց դեսպան Փոլադյանի և Հորդանանի առողջապահության նախարար Մահմուդ Շիյաբի հանդիպման ընթացքում: Երկուստեք վերահաստատվեց երկու պետությունների միջև առողջապահության տարբեր բնագավառներում փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:
Մահմուդ Շիյաբը նշեց, որ Հորդանանը վերջին տասնամյակներին մեծ առաջընթաց է ունեցել բժշկագիտության ու դեղագործության ոլորտում և հորդանանյան փորձառությունը կարող է օգտակար լինել բարեկամ Հայաստանին: Որպես առավելագույն հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ նախարար Շիյաբն առանձացրեց դեղագործությունը, սրտանոթային վիրաբուժությունը, ինչպես նաև առողջապահական զբոսաշրջությունը:
Հորդանանյան կողմն իր պատրաստակամությունը հայտնեց պատվիրակություններ ընդունել Հայաստանից՝ երկու երկրների միջև առողջապահության և բժշկագիտության ոլորտներում համագործակցությունը խթանելու և զարգացնելու նպատակով:
Այցի ընթացքում դեսպան Փոլադյանին ընդունեց նաև Հորդանանի մշակույթի նախարար Նաբիհ Շուկմը: Զրուցակիցները բարձր գնաահատեցին մշակույթի բնագավառում երկու երկրների համագործակցության մակարդակը և գոհունակություն հայտնեցին վերջերս Ամմանում կայացած հայկական տարազների ցուցահանդեսի կապակցությամբ, ինչը մեծ արձագանք է ստացել հորդանանյան մամուլում:
Ապա ՀՀ դեսպանն ու Հորդանանի մշակույթի նախարարը քննարկեցին 2018թ․ Հորդանանում Հայաստանի մշակութային օրեր անցկացնելու հարցը, ինչի կապակցությամբ հորդանանյան կողմը կարևորեց երկու երկրների միջև մշակութային համագործակցության հետագա զարգացումը:
Այցի շրջանակներում դեսպան Փոլադյանը հայ-հորդանանյան երկկողմ տնտեսական հարաբերությունները քննարկելու նպատակով հանդիպեց Հորդանանի արդյունաբերության, առևտրի և պարենավորման նախարարության գլխավոր քարտուղար Յուսեֆ Շիմալիի հետ: Երկուստեք նշվեց, որ առկա քաղաքական հարաբերությունների մակարդակը և համապատասխան իրավապայամանագրային դաշտի առկայությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում առևտրատնտեսական արդյունավետ փոխգործակցություն ծավալելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ աշխատանքներ իրականացնել հայ-հորդանանյան բիզնես ֆորում և Հորդանանում հայկական արտադրանքի ցուցահանդես կազմակերպելու համար:
Երկկողմ տնտեսական համագործակության և հայ-հորդանանյան գործարար կապերի զարգացմանը և ամրապնդմանն ուղղված հարցեր քննարկվեցին նաև դեսպան Փոլադյանի և Հորդանանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, սենատոր Նայել ալ-Քաբարիթիի հետ հանդիպման ընթացքում: Զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծեցին գործարար շրջանակների միջև ուղիղ կապեր ստեղծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր փոխանակեցին համագործակցության առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ, այդ թվում՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլն: Դեսպան Փոլադյանն ու Նայել ալ-Քաբարիթին կարևորեցին երկու երկրներում գործարար համաժողովների և արդյունաբերական ցուցահանդեսների անցկացումը, ինչպես նաև տեղեկատվության փոխանակումը:
Այցի ընթացքում դեսպան Փոլադյանը հանդիպումներ ունեցավ Հորդանանի արտաքին գործերի նախարարությունում, հորդանանահայ համայնքի ներկայացուցիչների և Հորդանանում սովորող հայ ուսանողների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
878 դիտում
13:43 22-06-2015
Դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ է ունեցել Հորդանանի մի քանի նախարարների հետ
Այս բաժնից
1732 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
925 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ
964 դիտում
21:00 15-11-2024
Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը