211652_close_icon
views-count878 դիտում article-date 13:43 22-06-2015

Դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ է ունեցել Հորդանանի մի քանի նախարարների հետ

Հունիսի 15-18-ը Հորդանանում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը (նստավայրը` Դամասկոս, Սիրիա) Ամման կատարած այցի շրջանակներում հանդիպումներ ունեցավ Հորդանանի արդյունաբերության, առևտրի և մատակարարման նախարար Մահա Ալիի, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար, պրոֆեսոր Լաբիբ ալ-Խադրայի, մշակույթի նախարար Լանա Մամկեղի և առողջապահության նախարար Ալի Հայասաթի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարևցեր: Անդրադարձ կատարվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2014թ. հոկտեմբերի 29-30-ին ՀՀԹ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Դեսպան Փոլադյանն իր զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանում և սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը երախտապարտ է արաբ ժողովրդին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականներին ապաստան տրամադրելու և նոր կյանք սկսելու հնարավորություն ընձեռելու համար: Հորդանանի առևտրաարդյունաբերության պալատի նախագահ Այման Հատահետի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին առևտրաարդյունաբերական ցուցահանդեսների և գործարար համաժողովների անցկացման հնարավորությունները, ինչը նոր

Նմանատիպ նյութեր