Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական
Արիաննե Բո Կնուպպե Կաոիլին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:
Ինչպես հայտնում է gov.am կայքը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ստորագրել է համապատասխան որոշում:
Արիաննե Կաոիլին Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կինն է: Նա ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ:
2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է: