1748 դիտում
15:40 18-09-2018
Լևոն Արոնյանի կինը հեծանիվով կանցնի Թուրքիայով
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին հեծանիվով կանցնի Թուրքիայով և Իրանով:
«Ուրախ եմ հայտարարելու, որ այս ուրբաթ՝ Հայաստանի Անկախության օրը, հսկայական մի մարտահրավեր եմ ընդունելու՝ հեծանիվով անցնելու եմ 1 800 կիլոմետր ճանապարհ Թուրքիայի եւ Իրանի միջով դեպի Հայաստան, որպեսզի միջոցներ հավաքագրեմ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի համար: Միջոցներն օգտագործվելու են գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆեյսբուքի էջում գրել է Կաոիլին:
Մեկնարկը տրվելու է Այասից, որտեղից Մարկո Պոլոն սկսել է իր Արևելյան արշավը: Կաոիլինն այցելելու է նշանակալի արժեք ունեցող պատմական եւ հնագիտական հուշարձաններ: Որոշ հատվածներում անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև տեսանկարահանման և վավերագրման համար նրան մեքենա է հետևելու:
«Խնդրում եմ, հետևել ինձ, նվիրաբերության կայքէջին, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ամենօրյա տեսանյութերի և լուսանկարների թարմացումներին և խնդրում եմ կիսվել այս գրառմամբ և նվիրաբերել Ձեր հնարավորության չափով: Հղումները տեսեք ստորև»,- շեշտել է նա:
Նմանատիպ նյութեր
27841 դիտում
11:28 21-11-2017
Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական
1627919 դիտում
00:49 31-03-2020
Մահացել է Լևոն Արոնյանի կինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
829 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ