Մահացել է Լևոն Արոնյանի կինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ ժամը 00:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին:
Մարտի 30-ին 34-ամյա Արիանայի առողջական վիճակը վատացել էր և նրան նորից վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/15/1149829/]SHAMSHYAN.com[/url]-ը, մարտի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել էր ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Ինչպես դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/15/1149829/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի փրկարարները, ովքեր գրեթե մեկ ժամ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել էին վարորդին ավտոմեքենայից դուրս բերել:
Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Օպերատիվ էին գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելը վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորութմամբ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է ծառայողական վկայական՝ Արիաննե Կաուլիի անունով:
Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածը հենց ինքն էր՝ Արիաննե Կաուլին, որը Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի Աշխարհի Գավաթակիր Լևոն Արոնյանի կինն է:
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով, քարշակի միջոցով տեղափոխվել էր Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: