ԱԱ-2018-ի խմբային փուլի վիճակահանությանը կմասնակցեն Մարադոնան, Պույոլը,Կանավարոն
Հայտնի է դարձել 2018թ. աշխարհի առաջնությաան խմբային փուլի վիճակահանության արարողության մասնակիցների ամբողջ կազմը:
Հիշեցնենք, որ վիճակահանությունը կվարեն Հարի Լինեկերն ու Մարիա Կոմանդնայան, իսկ Աշխարհի Գավաթը դահլիճ ներս կբերի Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն:
Վիճակահանության ասիստենտները կլինեն Նիկիտա Սիմոնյանը, Դիեգո Մարադոնան, Դիեգո Ֆորլանը, Ֆաբիո Կանավարոն, Լորան Բլանը, Կարլես Պույոլն ու Գորդոն Բենքըս:
Վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին՝ Մոսկվայի Կրեմլի Պետական պալատում: