211652_close_icon
views-count6595 դիտում article-date 08:59 23-11-2017

Սերժ Սարգսյանը ԵՄ հռչակագրին կմիանա հատուկ կարծիքով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Բրյուսելում թեև մինչ օրս հուսով են, որ պաշտոնական Երևանը ստորագրելու է Հայաստան-ԵՄ Շրջանակային համաձայնագիրը, բայց առանձին զրույցներում կասկած են հայտնում։ «Ժամանակ»-ի թղթակիցը Բրյուսելում փակ հանդիպումների ժամանակ տեղեկացել է, որ ՀՀ իշխանությունները Բրյուսելին հավաստիացրել են, որ նոյեմբերի 24-ին, երեկոյան ժամը 17։00-ին Հայաստանը կստորագրի Շրջանակային համաձայնագիրը, իսկ Հռչակագրին միանալու հատուկ կարծիքով հանդես կգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ 8 երկիր դեռևս չի վավերացրել Հայաստանի հետ ստորագրվելիք համաձայնագիրը: Երեկ օրվա վերջում հայտնի դարձավ, որ Լեհաստանը վավերացրել է փաստաթուղթը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր