211652_close_icon
views-count16626 դիտում article-date 09:17 28-11-2017

Բենզինը կարող է դառնալ 550 դրամ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Հայաստանում բենզինը հերթական անգամ թանկացավ 10 դրամով: Թվում է՝ մեծ բան չի, ընդամենը 10 դրամ: Ճիշտ այդքան՝ 2,5 տոկոսով նոյեմբերին բենզինը թանկացել է Ռուսաստանում: Ռուսաստանում АИ 92 բենզինի միջին գինը մոտ 300 դրամ է: Հայաստանում վառելիքի շուկան ԵՏՄ մտնելուց հետո ամբողջովին կապված է Ռուսաստանի հետ, և Հայաստանը վառելիք ներկրում է բացառապես Ռուսաստանից: Բայց կարևորը ոչ թե այս թանկացումն է, այլ միտումը: Առաջիկայում վառելիքի շուկայում ցնցումները կարող են զգալի լինել, և դա կապված է Ռուսաստանում ընթացող պրոցեսների հետ: Ընդամենը մեկ շաբաթ առաջ ամբողջ ռուսական մամուլը գրեց, որ 2018թ. մարտին այդ երկրում տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո բենզինի և դիզվառելիքի գները կարող են կտրուկ աճել: Ռուսաստանում վառելիքի թանկացումը նաև հայրենասիրական բացատրություն ունի. այդ գումարներն ուղղվելու են Կալինինգրադում և Ղրիմում ճանապարհների կառուցմանը և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը: Եթե իսկապես Ռուսաստանում բենզինի և դիզվառելիքի գների 30-տոկոսանոց թանկացում տեղի ունենա, ապա դա նույն կերպ կտեղափոխվի Հայաստան: Հայաստանում բենզինի գները կարող են ռեկորդ սահմանել՝ հասնելով մինչև 550 դրամի մեկ լիտրի դիմաց: Բենզինի գնի վրա կանդրադառնա նաև նոր տարվանից բարձրացվող ակցիզային հարկը»: [b]Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր