211652_close_icon
views-count3111 դիտում article-date 21:52 28-11-2017

«Վարդագույն խոստում» ադամանդը Christies-ի աճուրդում վաճառվել է 32 մլն դոլարով

«Վարդագույն խոստում» (Pink Promise) անվանումը ստացած 14.93 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը Հոնկոնգում կայացած Christie's-ի աճուրդում վաճառվել է 31.86 մլն դոլարով։ Այդ մասին հաղորդում է Forbes-ը։ Մինչ աճուրդը, նրա նախնական գինը սահմանվել էր 25-42 մլն դոլար։ Քարը տեղադրված է պլատինե օղի վրա և շրջապատված է փոքր ադամանդներով։ Նշվում է, որ «Վարդագույն խոստում»-ը նկարագրվում է որպես բացառիկ վառ գույնի վարդագույն ադամանդ:

Նմանատիպ նյութեր