211652_close_icon
views-count33205 դիտում article-date 08:32 30-11-2017

Ռուսական հեռուստաեթերում հակահայկական քարոզչությունը նոր թափ է ստանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական հեռուստաեթերում հակահայկական քարոզչությունը շարունակվում է: «ՆՏՎ» հեռուստաընկերության «Հանդիպման վայր» նախօրեին հեռարձակված թողարկումն ամբողջությամբ նվիրված է եղել Հայաստանին: Թոք-շոուի ֆորմատով հեռարձակվող այդ հաղորդման մասնակիցները՝ քաղաքագետներ, վելուծաբաններ, կառավարական օղակների փորձագետներ և այսպես շարունակ, Հայաստանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու գործում մեկը մյուսին հերթ չէին տվել՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը որակելով Ռուսաստանի նկատմամբ դավաճանական քայլ Հայաստանի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության հակահայկական թողարկմանը: Այն բանից հետո, երբ այդ հեռուստաընկերության տնօրինությունը Հայաստանից ներողություն խնդրեց, ենթադրվեց, թե նման իրավիճակ այլևս չի կրկնվի: Թեև այդ տեքստի բնօրինակն այդպես էլ չհրապարակվեց: Ու հիմա էլ ռուսական մասնավոր հեռուստաընկերությունն է հակահայկական շոու բեմադրում` հասարակության մեջ հակահայկական տրամադրություն ձևավորելով: Իհարկե, պաշտոնական Մոսկվան կարող է ասել, որ մասնավոր հեռուստաընկերություն է, բանախոսները անհատներ են, բայց իրողությունն այն է, որ Ռուսաստանի բոլոր հեռուստաընկերություններն՝ առանց բացառության, գտնվում են տոտալ իշխանական վերահսկողության ներքո: Ուստի նախկին դառը փորձը հաշվի առնելով՝ բացառված չէ, որ առաջիկայում ռուսական կողմից հակահայկական գործողությունները ավելի կտրուկ քայլերի դիմեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր