Սիրիական բանակը ԻՊ-ի պահեստներում ամերիկյան ու իսրայելական արտադրության սպառազինություններ է գտել
Սիրիացի զինվորականները երկրի Դեյր-ազ-Զոր նահանգի մի շարք շրջաններում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող զինպահեստներում ամերիկյան արտադրության սպառազինություններ են գտել։ Այդ մասին հայտնել է SANA գործակալությունը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրին։
Ինչպես պատմել է դաշտային հրամանատարներից մեկը, թեթև ու ծանր սպառազինություններ են հայտնաբերվել նահանգի հարավ-արևելքում գտնվող Ալ-Աշար, Սուբեյհան և Սալիհիա բնակավայրերում։
Սպառազինությունների մեջ կան ամերիկյան ու իսրայելական արտադրության, այդ թվում հակատանկային համալիրներ։