33328 դիտում
13:49 01-12-2017
ՍԱՊԾ-ի շնորհիվ Երևանի Թբիլիսյան խճուղում բացվեց եվրոպական չափանիշներին համապատասխան՝ Գառան մորթի կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երևանի Թբիլիսյան խճուղի 35ա հասցեում բացվեց գառան մորթի համար եվրոպական չափանիշներին համապատասխան վաճառքի սրահը:
Վերջերս ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների հետևողական ու սրտացավ աշխատանքների արդյունքում մայրաքաղաքում վերացվել են բազմաթիվ հակասանիտարական, ժողովրդի լեզվով ասված՝ խոզանոցի նմանվող մսի առևտրով զբաղվող խանութ-սրահներ:
Այսուհետ երևանցիները Թբիլիսյան խճուղու նշված հասցեից կարող են ցանկացած ժամի գնել սանիտարական կանոններով պահպանված գառան միս:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նշված առևտրի սրահի սեփականատեր Մամուտ Շաբաբյանը ասում էր. «ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ զգացինք, որ նրանք մեզ շատ լավ տարբերակներ են առաջարկում, որ սանիտարական հիգիենայի պահպանման պայմաններում պետք է կատարվի վաճառքը, ինչը նաև բխում է մեր՝ սպասարկողներիս շահերից:
Նոր բացվող խանութ-սրահում ամեն ինչ համապատասխանացված է եվրոպական չափանիշներին. ունենք 24-ժամյա ջրամատակարարում, գառան մորթի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պարագաները, և հավատացնում ենք մեր սպառողներին, որ այստեղից գնումներ կատարելիս՝ նրանք կզգան, որ իրենք մեզ մոտ սպասարկվում են պատշած ձևի:
Մենք գոհ ենք Սննդի անվտանգության պետական ծառայությունից, ովքեր հնարավորություն տվեցին մեզ և մենք կարճ ժամանակում մեր սպառողների մոտ մեր դռները բացեցինք նորովի»:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2957 դիտում
19:52 12-03-2020
Գառան մորթի կետերի փոխարեն կկառուցվեն փոքր սպանդանոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3437 դիտում
14:41 01-09-2017
ՍԱՊԾ-ն հորդորում է հետևել սպանդանոցային մորթի անցնելու ժամանակացույցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ