2957 դիտում
19:52 12-03-2020
Գառան մորթի կետերի փոխարեն կկառուցվեն փոքր սպանդանոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է մարզային հանդիպումները սպանդանոցային գործով զբաղվելու ցանկություն հայտնող տնտեսավարողների հետ:
Այսօր հանդիպում էր կազմակերպվել ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանի և Արմավիրի մարզի Նորապատ գյուղում գառան մորթի կետեր ունեցող տնտեսավարողների միջև:
Քննարկվել են փոքր սպանդանոցներին ներկայացվող պահանջներն ու այն ուղիները, թե ինչպես կարող են ձևափոխել արդեն գործող մորթի կետերը նորմալ, բոլոր նորմերին համապատասխանող սպանդանոցների, ստանալ թույլտվություն և հուլիսի 1-ին՝ սպանդանոցային մորթի պարտադիր պահանջին ընդառաջ, ունենալ օրինական տնտեսավարման հնարավորություն:
Արթուր Շատվորյանը վստահեցրել է, որ սպանդանոցների կառուցման համար արվող ներդրումները անհրաժեշտ են ու արդարացված, քանի որ ժամկետները այլևս չեն կարող վերանայվել և հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի կատարումը վերահսկելու ՍԱՏՄ գործառույթը կիրառվելու է ամբողջ գործիքակազմով:
Տեսչական մարմնի պատասխանատու պաշտոնյան և ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանը նաև այցելել են Նորապատի գառան մորթի կետեր, ծանոթացել պայմաններին ու ընդլայնվելու հնարավորություններին: Արձնագրվել է, որ որոշ կետեր ձևափոխումներից հետո կարող են համապատասխանել սպանդանոցներին ներկայացվող պահանջներին, իսկ մի քանիսը՝ ոչ: Տեղում քննարկվել է նաև իրար կողքի գտնվող մանր կետերի ուժերն ու ֆինանսական ռեսուրսները միավորելու միջոցով կոոպերատիվ հիմունքներով սպանդանոց կառուցելու հարցը:
http://snund.am/%d5%a3%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%b8%d6%80%d5%a9%d5%ab-%d5%af%d5%a5%d5%bf%d5%a5%d6%80%d5%ab-%d6%83%d5%b8%d5%ad%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6-%d5%af%d5%af%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d6%81%d5%be%d5%b6/
[b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
1998 դիտում
10:08 28-10-2019
Նոր սպանդանոցներ կկառուցվեն հանրապետության բոլոր մարզերում. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1883 դիտում
23:38 05-12-2018
ԲՀԿ ծրագրային կետերի համար ես պատասխանատու եմ. առանց այդ կետերի ոչինչ չի կարող փոխվել մեր երկրում. Գ. Ծառուկյան
Այս բաժնից
475 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
628 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
505 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը