13771 դիտում
08:33 02-12-2017
Ո՞ւմ է ուղղված ՀԱՊԿ-ի հայտարարությունը. Մոսկվան հայերի առջև մեղքերն է քավում. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Սա դիտարկել՝ որպես հայամետ քայլ, սխալ կլինի, քանի որ հայամետ դիրքորոշում այս հայտարարությունում արտահայտված չէ, դրան, միևնույն է, դեմ կլինեին Բելառուսն ու Ղազախստանը: Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանինն է, և Հայաստանը կարողանում է օգտագործել առիթն իր համար նպատակահարմար հայտարարությունների հաստատում կորզելու համար:
ՀԱՊԿ-ն հայտարարությամբ հաստատել է իր դիրքորոշումը, որ չի կարող միջամտել և կարող է միայն աջակցել այն հարթակին, որը կոչված է զբաղվելու այս խնդրի կարգավորմամբ: Սա հայամետ հայտարարություն չէ, սակայն երեք սկզբունքները, որոնց մասին խոսք է գնում, հայկական դիվանագիտական ձևակերպումներ են, դրանք մենք շատ ենք լսել»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական փորձսագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով նոյեմբերի 30-ին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀԱՊԿ-ի տարածած հայտարարությանը:
Նա նշել է, որ նման հայտարարության նախագիծ Հայաստանը չէր կարող անցկացնել առանց Ռուսաստանի աջակցության:
«Ռուսաստանն աջակցել է նման հայտարարություն կազմելուն, քանի որ ապրիլյան պատերազմից հետո քննադատության թիրախ դարձան թե՛ ՀԱՊԿ-ն, և թե՛ Ռուսաստանը, որոնք հերթականությամբ Ռուսաստանը փորձում է չեզոքացնել: Սա նաև Հայաստանի հասարակության համար արված քայլ կարելի է համարել, այդ թվում՝ այն բոլոր միջոցառումները, որոնք Ռուսաստանը նախաձեռնեց ապրիլյան պատերազմից հետո՝ վերազինելով Հայաստանին շատ ավելի հզոր սպառազինությամբ, ձևավորելով հայ-ռուսական միացյալ զորախումբ, ՀՕՊ»,- շեշտել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4181 դիտում
18:54 04-10-2021
«Արցախը հանձնելու իր հանցավոր մեղքերն է ցանկանում թաքցնել՝ կեղծելով ոչ հեռու անցյալը». Արտակ Զաքարյան
1319 դիտում
13:26 26-03-2014
Բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի առջև՝ ուղղված Քեսաբի հայերի դեմ տարվող թուրքական ագրեսիային
Այս բաժնից
994 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»