Բեռլինում բնակելի շենքում ծագած հրդեհից տուժել է ավելի քան 20 հոգի
Բեռլինի Մարցան-Հելերսդորֆ շրջանի բարձրահարկ շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Միջադեպի արդյունքում տուժել է 22 հոգի, որոնցից 3-ի վիճակը ծանր է:
«Շտապօգնության աշխատակիցները զննել են 21 մարդու. 18-ը թեթև վնասվածքներ են ստացել, 3-ը՝ ծանր», նշված է քաղաքի հրշեջ ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Եվս 50 քաղաքացի տեղափոխվել են ժամանակավոր բնակության վայրեր: Ներկա պահին ամբողջությամբ այրվել է երկու բնակարան, վնասվել է երրորդից իններորդ հարկ ընկած աստիճանավանդակը:
Հրդեհը ամբողջությամբ մարելու համար կպահանջվի մի քանի ժամ: Հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն: