211652_close_icon
views-count5601 դիտում article-date 13:08 04-12-2017

Այս տարվա հունվար-սեպտեմբերին 53 ոլորտում հարկային եկամուտներն աճել են ավելի քան 50 մլրդ դրամով. ՊԵԿ

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների շրջանում ոլորտային վերլուծությամբ 30 ոլորտում 18.2 մլրդ դրամ հարկային եկամուտների նվազում է արձանագրվել: Նվազել են, մասնավորապես, կապի, շինարարության, կառուցապատման, հրատարակչության և դեղերի ներմուծման ոլորտների հարկային եկամուտները: Փոխարենը 2016թ. 9 ամիսների համեմատ 2017թ. հունվար-սեպտեմբերին 53 ոլորտում հարկային եկամուտներն աճել են 51.1 մլրդ դրամով: Աճ է գրանցվել, գլխավորապես, հանքաարդյունաբերության, ծխախոտի արտադրության, էներգետիկայի, բանկային գործունեության, ներմուծման և առևտրի ոլորտներում: [b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր