211652_close_icon
views-count5831 դիտում article-date 22:54 04-12-2017

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հետաձգել է իր այցը Իսրայել. փոխարենը նա կմեկնի Բրյուսել

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Իսրայել ծրագրված այցը հետաձգել է, դրա փոխարեն նա մեկնելու է Բրյուսել, որտեղ քննարկելու է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը։ Այդ մասին հաղորդում է The Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով ԵՄ-ում իսրայելական պատվիրակության թվիթերյան հայտարարությունը։ Reuters-ի փոխանցմամբ՝ որոշումը Տուսկն ընդունել է՝ Brexit-ի հետ կապված ճգնաժամային իրավիճակից ելնելով։ Բրյուսելում նա հանդիպում է անցկացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ։ Սպասվում է, որ կայանալիք ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում սկվելու են Brexit-ից հետո առևտրային հարաբերությունների շուրջ բանակցություններ։

Նմանատիպ նյութեր