211652_close_icon
views-count27855 դիտում article-date 10:47 05-12-2017

Բասենի պելետն՝ ընդդեմ ռուսական գազի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս ձմեռ Շիրակի մարզի գյուղերի մեծ մասում, նաև Գյումրիում, Երևանում, Վանաձորում, Արմավիրում շատերը կջերմանան ոչ թե գազով, փայտով կամ էլեկտրականությամբ, այլ Շիրակի մարզի Բասեն համայնքում արտադրվող նոր վառելիքով՝ պելետով: Գաղափարի հեղինակը Բասենի նախկին համայնքապետ Համլետ Պետրոսյանն է: Գյուղապետ եղած ժամանակ էլ, հիմա էլ բահը ձեռքին՝ վառելիքի արտադրամասում է: Պատվերները շատ են, հազիվ են հասցնում հատուկ տեխնոլոգիայով չոր ծղոտը պելետի վերածել: Պելետը, որն իրենից ներկայացնում է խտացված ծղոտ, որպես վառելիք իրեն արդարացրել է, հակառակ պարագայում գնորդների մեծ բանակ չէր ունենա: Այն էկոլոգիապես մաքուր է, և բարձր է օգտակար գործողության գործակիցը: «Պելետի հատիկի խտությունը մեծ է փայտի խտությունից»,- վստահեցնում է Համլետ Պետրոսյանը: Հստակ հաշվարկ կա. 140քմ մակերեսով բնակարանը մեկ ամիս ջեռուցելու համար պահանջվող 800կգ վառելահատիկը՝ պելետը, համահավասար է 4խմ փայտին: Պելետի 1կգ-ը վաճառվում է 50 դրամով: Այս պահին դեռ ամառվանից ստացված պատվերներ են ավարտին հասցվում: Նորերի ընդունման համար հումք չունեն: «Տարին երաշտ էր, ծղոտը թանկացավ»,- ասում է պելետի արտադրությամբ զբաղվող Համլետ Պետրոսյանն ու ընդգծում՝ երկրորդ տարին է պելետի աննախադեպ պահանջարկ կա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր