3756 դիտում
10:17 07-12-2017
ՊՆ-ն խզել է «ԽԱՔ» և «Տիսա» ՍՊԸ-ների հետ պայմանագրերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը խզել է «ԽԱՔ» և «Տիսա» ՍՊԸ-ների հետ կնքած պայմանագրերը՝ պահանջելով դրանց ընդգրկել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների շարքում:
Պատճառը եղել է այն, որ այդ ընկերությունների կողմից մատակարարված կաթնամթերքում որակական շեղումներ են արձանագրվել: Ընդ որում, այս երկու ընկերություններն առաջին անգամ չէ, որ ՊՆ-ի դժգոհությունն են հարուցել: Բայց հակառակ այդ թերացումներին, նրանք շարունակել են մատակարարումները:
«Ժողովուրդ»-ին նաև հայտնի դարձավ, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն դեռ հոկտեմբերի սկզբին ուսումնասիրություն է իրականացրել խտացրած կաթի, թթվասերի, յուղի, հալած պանրի շուկաների մատակարարման և իրացման ոլորտներում հնարավոր անբարեխիղճ մրցակցության բացահայտման նպատակով և 30 ընկերությունում, այդ թվում «Տիսա» և «ԽԱՔ» ՍՊԸ-ներում, խախտումներ են հայտնաբերվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
634 դիտում
13:11 09-09-2024
«Խաք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
1485 դիտում
11:15 09-06-2015
Ուկրաինան խզել է Ռուսաստանի հետ կնքած մի շարք ռազմական պայմանագրերը
3082 դիտում
21:00 19-03-2020
«Սյոնը» խզել է պայմանագրերը այն ֆուտբոլիստների հետ, որոնք հրաժարվել են աշխատավարձի կրճատումից
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը