211652_close_icon
views-count7314 դիտում article-date 09:19 08-12-2017

Արմեն Ռուստամյանը թերահավատություն է հայտնել Սերժ Սարգսյանի գործողությունների կապակցությամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Gallup International Association-ը նախօրեին հարցում է ներկայացրել, որի համաձայն Կարեն Կարապետյանի վարկանիշը նվազում է, իսկ Սերժ Սարգսյանինն՝ աճում: Սոցիոլոգիական հարցումների վերաբերյալ Հայաստանում վաղուց կա բավականին ամուր հանրային կարծիք կամ անվստահություն, այստեղ իհարկե խնդիրը կոնկրետ հարցման վստահելիության և անվստահության աստիճանը դիտարկելը չէ, այլ այն, որ նույն կազմակերպությունը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներկայացնում էր Կարեն Կարապետյանի ավելի քան 80 տոկոս վարկանիշ և որի վրա փաստորեն կառուցվում էր խորհրդարանական ընտրությունների այսպես ասած «սոցիալ-քարոզչական» բազան: Միևնույն ժամանակ իհարկե հետաքրքիր է նաև հետևել ներկայացվող պատկերից բխող վարքին, որ կցուցաբերեն իշխող համակարգի սուբյեկտները: Ի վերջո բացառված չէ, որ իրականացվում է այսպես ասած «հետախուզական» տեխնոլոգիայի կիրառում, շոշափելու համար առկա տրամադրությունները: Այդ տեսանկյունից ուշագրավ է ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ արձագանքը, մասնավորապես խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի շուրթերից: Նա հայտարարել է, թե հող նախապատրաստում են ոչ թե սոցհարցումներով, այլ գործողություններով: Խոսքը Սերժ Սարգսյանի համար հող նախապատրաստելու մասին է: Այլ կերպ ասած, Արմեն Ռուստամյանը կամա, թե ակամա թերահավատություն է հայտնել Սերժ Սարգսյանի գործողությունների կապակցությամբ, կամ դժգոհություն, որ կոալիցիոն գործընկերը տեղյակ չէ որևէ գործողությունից: ՀՅԴ-ն իհարկե ունի դժգոհելու տեղ, քանի որ առայժմ միակ քաղաքական ուժը, որը հավանություն է տվել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, մնում է ՀՅԴ-ն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր