211652_close_icon
views-count6935 դիտում article-date 16:02 08-12-2017

Հարկային նոր օրենսգիրքը ԱԺ-ն կքննարկի դեկտեմբերի 12-ին. Դավիթ Անանյան

«Օրենքը առաջարկում է Հարկային օրենսգրքի շուրջ 113 հոդվածներով սահմանված 242 իրավական նորմերում փոփոխություններ ու լրացումներ կատարել: Փոփոխություններից 33-ը բովանդակային են, 80-ը տերմինաբանական»,- լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը, անդրադառնալով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որը կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի դեկտեմբերի 12-ին: «Խաղի կանոնը փոխում ենք, 2017-2018թթ.-ից հետո աշխատած, բաշխված շահույթները կհարկվեն եկամտահարկով»,- ասաց Դավիթ Անանյանը: Հարկային նոր օրենսգրքով առաջարկվում է նաև փոփոխություն կատարել նվազագույն շահութահարկի ոլորտում: Փոխնախարարը տեղեկացրեց, որ նոր օրենսգրքով հարկ վճարողները կարող են օգտագործել իրենց գերավճարներն առանց ժամկետային սահմանափակման:

Նմանատիպ նյութեր