12439 դիտում
16:07 14-12-2017
Երևանի Կինոմիության շենքում մեկնարկ տրվեց Հայ կինոյի թանգարանի ստեղծմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Երևանի Կինոմիության շենքում տեղի ունեցավ միջոցառում, որով մեկնարկ տրվեց Հայ կինոյի թանգարանի ստեղծմանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Կինոմիության նախագահ Հարություն Խաչատրյանը, նորաստեղծ թանգարանի համակարգող հանձնաժողովի ղեկավար Հայկ Բաբայանը և այլ հայ կինոն գնահատող ու նրան նվիրված անձինք:
Ցուցադրված նմուշները նպատակ ունեն մարդկանց ոգևորել և նրանց օգնությամբ հավաքագրել նորերը, որոնք կապված կլինեն կինոյի ստեղծման հետ: Թանգարանը ստեղծվելու է հենց կինոմիության շենքում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Հ. Բաբայանը ասաց, որ ամեն բան անում են, որպեսզի թանգարանը լինի ինտերակտիվ, ժամանցային, երաժշտական, գիտական, կրթական կենտրոն: Այնտեղ լինելու է նաև գրադարան և այլ հետաքրքիր ու ժամանակակից անկյուններ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
Նմանատիպ նյութեր
3964 դիտում
17:32 11-01-2022
Այսօր պաշտոնական մեկնարկ տրվեց ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությանը