211652_close_icon
views-count6710 դիտում article-date 09:43 15-12-2017

Արցախում թանկացել են առաջին սպառման ապրան­քները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին շրջանում առաջին սպառման ապրան­քատեսակների թանկացումից անմասն չի մնացել նաև Արցախը: Գնաճ նկատվում է նաև արցախյան խանութներում: Արդեն թան­կացել են առաջին սպառման մի շարք ապրանքատեսակներ: Ար­ցախի խորհրդարանի «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ թանկացումները սպասելի էին, քանի որ Արցախը գտնվում է հայաստանյան տնտեսական դաշտում, և բնականաբար, ընթացող գործընթացները, այդ թվում՝ որոշակի ապրանքատեսակների թանկացումը, վերաբերում է նաև Արցա­խին: Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն անմիջականորեն անդրադառնում են նաև Արցախի վրա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր