7444 դիտում
10:18 15-12-2017
Սոցապ նախարարը կանոնակարգի խախտումներով է կադրային նշանակումներ կատարում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կանոնակարգի խախտումներով է կադրային նշանակումներ կատարում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա այդպես է վարվել Գյումրու թիվ 1 գիշերօթիկ դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակման ժամանակ: Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար դեկտեմբերի 5-ին անցկացվել է մրցույթ, և առաջադրված երկու թեկնածուները՝ դպրոցի տնօրեն Գինուշ Զատիկյանն ու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Ավետիսյանը, ճանաչվել են հաղթող: Այնուհետև սահմանված կարգի համաձայն` երկու թեկնածուների մեջ նախարարն ինքը պետք է որոշում կայացնի: Արտեմ Ասատրյանն էլ նախապատվությունը տվել է Գ. Զատիկյանին՝ նշանակելով սահմանված կարգի խախտմամբ. նա որոշումն ընդունել է դեկտեմբերի 13-ին՝ մրցույթից 8 օր անց: Մինչդեռ նախարարի` 16.02.2006թ. N21-Ն հրամանին կից հավելվածի 35-րդ կետի համաձայն` նախարարը հաղթող ճանաչված թեկնածուներից որևէ մեկին պետք է նշանակեր եռօրյա ժամկետում:
Մեկ փաստ էլ` Զատիկյանին սատարում են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1617 դիտում
10:29 04-04-2014
Սոցապ նախարարը հրաժարական կտա՞. Ժողովուրդ
4411 դիտում
23:02 03-05-2014
Լրագրողի ձայնը կլսի՞ արդյոք սոցապ նախարարը
1407 դիտում
10:38 12-06-2014
Սոցապ նախարարը տեղյակ չէ հետապնդումներից․ Հրապարակ
Այս բաժնից
997 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»