211652_close_icon
views-count2157 դիտում article-date 09:44 19-12-2017

Պատգամավորները հրճվանքի մեջ են․ այսօր ԱԺ վերջին արտահերթ նիստն է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հատկապես իշխանական թևի պատգամավորներն այս օրերին հրճվանքի մեջ են: Այսօր տեղի կունենա ԱԺ այս տարվա մեջ հավանաբար վերջին արտահերթ նիստը: Քանի որ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը հիմնականում քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ, սպասվում է, որ արտահերթ նիստերն այնքան էլ երկար չեն տևի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորները հույս ունեն իրենց ավանդական կոճակները սեղմելուց հետո վերջապես անարգել վայելել նախատոնական ազատությունը: Սակայն նկատենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը սիրում է անակնկալներ մատուցել: Չի բացառվում, որ կառավարության առաջիկա նիստում վարչապետը որոշի հուպ տալ և հաջորդ շաբաթ ևս արտահերթ հրավիրելու նախաձեռնություն անի. ի վերջո, կա նաև նախկինի դառը փորձը, երբ ԱԺ արտահերթերը տևում էին մինչև դեկտեմբերի 25-26-ը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր