211652_close_icon
views-count6561 դիտում article-date 21:53 20-12-2017

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն Արցախի կարիքավոր ընտանիքներին աջակցություն է ցուցաբերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն ԱՀ-ում ապրող 5 և ավելի, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցություն է ցուցաբերում: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Պարույր Ջամբազյանն ասել է, որ աջակցության կարգով վերոնշյալ խմբերում հաշվառված ընտանիքների համար Արցախ են բերել սննդամթերքի շուրջ 1000 արկղ՝ յուրաքանչյուրը 16 կգ քաշով: «Հիմնադրամի կողմից Հոլանդիայում կազմակերպված այս տարվա դրամահավաքի գումարներով փորձել ենք Արցախի կարիքավոր ընտանիքներին աջակցություն տրամադրել: Մեր հիմնադրամն արդեն 29 տարի է Հայաստանին աջակցություն է ցուցաբերում: Երկրորդ տարին է, ինչ ակցիային ներգրավված է նաև Արցախը»,-ասել է Պ. Ջամբազյանը և հավելել, որ իրենք ցանկություն ունեն Արցախում իրականացնել նաև զարգացման ծրագրեր: ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության սոցիալական աջակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Իսրայելյանն էլ հայտնել է, որ 1000 արկղերից 588-ը տրամադրվելու է 5 և ավել երեխաներ ունեցողներին, իսկ 412-ն էլ՝ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին: Աջակցության ծրագրից օգտված հաշմանդամ երեխայի մայր Անուշ Սահակյանն իր շնորհակալական խոսքում ասել է. «Մենք շնորհակալ ենք «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին, որ նման ուշադրություն և աջակցություն են ցուցաբերում մեզ նման ընտանիքներին»: [url=https://artsakhpress.am/arm/news/78113/diakonia-baregortsakan-himnadramn-arcakhi-kariqavor-yntaniqnerin-ajakcutyun-e-cucaberum.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր