211652_close_icon
views-count2544 դիտում article-date 09:45 21-12-2017

Այս տարի ԱՎԾ-ն կարձանագրի տն­տեսության մոտ 7 տոկոս աճ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա նախավերջին ամիսն ամփոփելով՝ ՀՀ ազգային վիճակագրա­կան ծառայությունն արձա­նագրել է, որ 2017 թվակա­նի 11 ամսվա կտրված­քով տնտեսական ակտի­վության ցուցանիշն (ՏԱՑ) անցած տարվա համեմատ աճել է 7.3 տոկոսով: ՏԱՑ-ը, իհարկե, տնտեսական աճը չէ, սակայն այդ ցուցանիշները վերջին տարիներին գրեթե համընկել են: Այլ կերպ ասած, այս տարի ԱՎԾ-ն, ամենայն հավանականությամբ, կարձանագրի Հայաստանի տն­տեսության մոտ 7 տոկոս աճ: Սա կլինի տնտեսա­կան աճի պաշտոնապես արձանագրված ամենա­բարձր ցուցանիշը 2012 թվականից հետո»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր