6707 դիտում
15:52 21-12-2017
Ինչպես Է անցնում «X Factor-3» նախագծի հաղթող Վահե Մարգարյանի բանակային առօրյան և ինչ սպասենք երգչից 2018-ին
«X factor» նախագծի 3-րդ եթերաշրջանի հաղթող Վահե Մարգարյանն իր պարտքն է կատարում հայրենիքի հանդեպ: Շուտով կլրանա երգչի ծառայության երկու տարին: Իսկ մինչ այդ, [url=http://www.exklusivelife.com/2017/12/20-001.html]EXKLUSIVElife.com[/url]-ը զրուցել է երգչի հետ՝ պարզելու, թե ինչպիսի փոփոխություններ ունեցավ Վահեմ նախագծից հետո և ինչպես է անցնում ծառայությունը բանակում:
[b]-«X factor-3» նախագծի հաղթանակից հետո կխնդրեմ՝ ասեք, թե ինչ փոփոխություններ եղան Ձեր կյանքում:
[/b]
-Մինչև ծրագրին մասնակցելը, պարզ չէր նաև մասնագիտական ընտրությունս: Տատանվում էի երկու մասնագիտությունների մեջ. մտածում էի սովորել կամ Կոնսերվատորիայի վոկալ բաժնում կամ ուզում էի որպես լեզվաբան սովորել:
[b]-Շուտով կլրանա երկու տարին, ինչ Ձեր պարտքն եք կատարում հայրենիքի հանդեպ։ Կխնդրեմ՝ խոսեք Ձեր բանակային կյանքից, ինչպե՞ս է անցնում Ձեր առօրյան բանակում:
[/b]
-Ինձ համար ծառայությունը կյանքի մի փուլ է ու այս փուլում ես ձեռք բերեցի նոր ընկերներ: Հիմա ցանկացած զինվոր կհասկանա ինձ. երբ մոտենում է զորացրման ժամանակը, օրերը. կարծես. երկարեն։ Բոլորին ուզում եմ ասել, որ այս երկու տարիների ընթացքում կարող ես շատ նոր բաներ սովորել, կարող ես զարգացնել ինքդ քեզ թե ֆիզիկապես, թե գիտելիքներդ:
[b]-Վերադառնալը 2018-ի առաջին ամսին է սպասվում, արդյո՞ք կշարունակեք Ձեր երգարվեստի կարիերան:
[/b]
-Այո, իհարկե, արդեն շատ պլաններ եմ կազմել էստեղ: Մոտենում է դրանք իրականացնելու ժամանակը: Գիտեմ, որ այս երկուսից ավելի տարիների ընթացքում հանդիսատեսը կարոտել է ինձ նույնքան, ինչքան ես նրան:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.exklusivelife.com/2017/12/20-001.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
952 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1012 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
694 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը