211652_close_icon
views-count15739 դիտում article-date 10:35 22-12-2017

Մոտիկություն ենք անում, որպես հանրապետության վարչապետ՝ գնահատում ենք. Առաքել Մովսիսյան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) չի բացառում իր վերադարձը քաղաքական դաշտ․ «Կարող է մեկ քայլ առաջ կամ հետ անենք, մի րոպե հետո ընկնենք մեռնենք: Բոլորիս է դա վերաբերում: Այնպես որ, կյանքում ոչ մի բան անխուսափելի չէ, կյանքում ճանապարհ եթե անցնում ես, պետք է ոտքերիդ տակ նայես, նոր անցնես»: Իսկ թե ինչ է մտածում 2018-ի ապրիլից հետո քաղաքական զարգացումների մասին, ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում, Առաքել Մովսիսյանն ասել է. «Մոտիկություն ենք անում, որպես հանրապետության վարչապետ՝ գնահատում ենք, բայց քանի որ մեր երկիրն ունի անվտանգության խնդիր, այդ կարգավիճակում միայն տեսնում եմ մեր հանրապետության ներկայիս նախագահին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր