7405 դիտում
20:57 22-12-2017
Տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2017թ. ամառային զորակոչի արդյունքներն ու խնդիրներ են առաջադրվել ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
Հանձնաժողովի նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ և զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:
Զեկուցումներով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը, ինչպես նաև զորակոչի աշխատանքներում ներգրավված այլ կառույցների ներկայացուցիչներ։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել «Ես եմ» ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված հարցումների արդյունքներին։ Նախանշվել են նաև ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման աշխատանքները։
Ամփոփելով հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստի աշխատանքները` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ձմեռային զորակոչի կազմակերպման և անցկացման առանցքային հարցերի շուրջ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է հանձնարարականներ և ցուցումներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1942 դիտում
20:15 11-11-2015
Տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը. ֆոտոռեպորտաժ
1994 դիտում
23:54 11-12-2019
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայված նիստ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»