211652_close_icon
views-count7324 դիտում article-date 10:46 23-12-2017

Հայաստանի ծերացող բնակչությունն ավելի քան 4 տոկոսով գերազանցում է ՄԱԿ-ի սահմանած շեմը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի բնակչությու­նը ծերացող է: Այսպիսի արձանագրում է արել ՀՀ ազգային վիճակագրա­կան ծառայությունն իր՝ «Հայաստանի ժողովր­դագրական ժողովածու, 2017» պարբերական զե­կույցում, որը հրապարակ­վել է երեկ: «Ժողովրդագրական իրավիճակի առկա հիմնախնդիրներից է բնակչության ժողովրդագրական ծերացու­մը, որի ընթացքը հանրապետությունում հետխորհրդային տարիներին մեծապես արագացել է բնակչու­թյան ծերացումը կամ ժողովրդագրական ծերացումը երկարատև ժողովրդագրական փոփոխությունների, բնակչության վերարտադրության, ծնելության, մա­հացության և դրանց հարաբերակցություններում տեղ գտած տեղաշարժերի, ինչպես նաև մասամբ միգրա­ցիայի հետևանք է: Ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմում է 7 տոկոսից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերա­ցող: Այդ ցուցանիշը 2017թ. տարեսկզբի դրությամբ Հայաստանում կազմել է 112%»: Այլ կերպ ասած, մենք ավելի քան 4 տոկոսով գերազանցում ենք ծերացող բնակչության համար Միացյալ ազգերի կազմակեր­պության սահմանած շեմը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր