211652_close_icon
views-count2836 դիտում article-date 09:56 16-02-2016

Հայաստանի առանձին մարզեր այլևս դարձել են ծերացող բնակչությամբ տարածքներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների գործունեությունն ամենացայտուն կերպով արտացոլվում է երկրի բնակչության թվաքանակի մասին պաշտոնական ցուցանիշներում։ «Ժողովուրդ»–ը նախկինում արդեն արձանագրել էր, որ այս տարվա հունվարի 1-ին բնակչության թիվը առաջին անգամ 3 միլիոնից պակաս է կազմել։ 1979 թվականից հետո առաջին անգամ Է Հայաստանի մշտական բնակչության թիվն այդքան նվազել։ Սակայն առավել վտանգավոր է այն իրողությունը, որ Հայաստանի առանձին մարզեր, ըստ պաշտոնական վիճակագրության, այլևս դարձել են ծերացող բնակչությամբ տարածքներ ընդամենը։ Մասնավորապես, Տավուշի մարզի բնակչության թվի բնական աճը ընդամենը 5 Է։ Այսինքն՝ 125 հազար բնակիչ ունեցող մարզում ծնված երեխաների թիվն ընդամենը 5-ով Է ավել եղել մահացած մարդկանց թվից։ Ի դեպ, այս ցուցանիշը հենց նոր չի ի հայտ եկել։ Անցած տարիներին Տավուշի մարզի բնակչության թվի բնական աճը տարեցտարի հետևողականորեն նվազել Է։ Այսինքն՝ այսօրվա ցուցանիշը լիարժեք կանխատեսելի Է եղել։ Բնակչության թվի զրոյական աճին են մոտեցել նաև Վայոց ձորի, Սյունիքի և Լոռու մարզերը»։ Մանրամաս՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր