«Ռոստեխը» հայտարարեց Թուրքիային C-400-ների մատակարարման շուրջ վերջնական համաձայնության գալու մասին
Մինչև այս տարվա վերջը կստորագրվեն վարկային ֆինանսական փաստաթղթերը՝ Թուրքիային C-400 հրթիռային համակարգեր մատակարարելու համար, հայտարարել է «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը:
Չորս C-400 դիվիզիոնների մատակարարման պայմանագիրը՝ ավելի քան 2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով, ստորագրվել էր սեպտեմբերին: Թուրք զինվորականները հույս ունեին ստանալ ոչ միայն պատրաստի համակարգերը, այլ նաև դրանց տեխնոլոգիաները՝ հետագայում իրենց տարածքում «Տրիումֆ» համակարգերի հավաքման համար:
Սակայն ռուսական կողմը պայմանագիրը ստորագրելիս չէր համաձայնվել այդ կետի հետ:
Դեկտեմբերի 11-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների արդունքներով ՌԴ նախագահ Վ. Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան ու Անկարան C-400-ների մատակարարման գործարքը վերջնականապես կձևակերպեն մեկ շաբաթվա ընթացքում: