Իրանը և «վեցյակը» բավականաչափ ժամանակ ունեն վերջնական համաձայնության գալու համար. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կարծիքով՝ դեռևս բավականաչափ ժամանակ կա, որպեսզի Իրանը և «վեցյակը» կարողանան Թեհրանի միջուկային հարցում համաձայնության գալ, փոխանցում է Ria Novosti-ն:
Նախօրեին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ բանակցությունները կարող են երկարաձգվել, եթե կողմերը չհասցնեն մինչև նոյեմբերի 24-ը Իրանի միջուկային հարցով համապարփակ համաձայնագրի շուրջ վերջնական համաձայնության գալ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերին Ժնևում Իրանի պատվիրակությունը և միջազգային «վեցյակը» պայմանավորվեցին մինչև հուլիսի 20-ը մշակել և ներկայացնել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը երաշխավորող փաստաթղթի վերջնական տարբերակը, սակայն այդ ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 24-ը: