1595 դիտում
15:13 26-12-2017
Տոներին ընդառաջ քննարկումներ են իրականացվել տնտեսվարողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնյաները, տոնական օրերին ընդառաջ, հանդիպումներ են անցկացնում սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ:
Կաթնամթերք արտադրողներին զգուշացվել է, որ Ծառայությունը հերթապահություն է սահմանելու տոների ընթացքում և հսկողությունը լինելու է առավել քան խիստ: Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը տնտեսվարողներին հորդորել է ամենայն ուշադրությամբ հետևել սեփական արտադրանքի որակին՝ զգուշացնելով, որ ժամկետանց ապրանքների իրացման, մակնշման խախատումների դեպքերը պետք է բացառվեն, իսկ հայտնաբերված խախտումների համար կկիրառվեն օրենքով սահմանված խիստ պատժամիջոցներ:
Կաթնամթերք արտադրողները որոշ դժգոհություններ են հայտնել՝ կապված իրացման ցանցերում պահման պայմանների հետ: Բարձրացված հարցերը քննարկվել են նաև իրացման ցանցերի ներկայացուցիչների հետ: Տեսչության պետը հորդորել է ուշադիր լինել սննդամթերքի ժամկետներին ու մակնշումներին՝ ընդունման պահին, հետո նաև՝ պատշաճ ապահովել դրանց պահման սահմանված պայմանները:
Տնտեսվարողների հետ հանդիպումների ընթացքում խոսվել է նաև 2018-ին սպասվող փոփոխությունների ու անելիքների, Եվրասիական տնտեսական միության կանոնակարգի պահանջների մասին: Ուշադրություն է հրավիրել հունվարից ուժի մեջ մտնող համապատասխանության հայտարարագրի նոր կարգի վրա, տնտեսվարողներին ներկայացվել է ներմուծում իրականացնելիս պահանջվող փաստաթղթերի ցանկը: Ծառայությունն իր պատրաստակամությունն է հայտնել պարբերաբար տրամադրել խորհրդատվություն՝ տնտեսվարողների իրազեկվածությունը բարձրացնելու և նոր պահանջներին ծանոթացնելու նպատակով:
[b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3808 դիտում
21:29 29-12-2019
Տարեմուտի տոներին ընդառաջ Գրիգորի Մարտիրոսյանը Արցախում այցելություններ է կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
814 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
739 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
949 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել