«Բարսելոնան» իրականացրեց տարվա խոշորագույն տրանսֆերը
«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի մասին:
25-ամյա բրազիլացին կատալոնական ակումբի հետ կստորագրի 5,5 տարվա պայմանագիր: Պայմանագրում նշված է հրաժարագնի չափը՝ 400 մլն եվրո:
«Բարսելոնան» Կոուտինյոյի համար կվճարի 120 մլն եվրո, ևս 40 միլիոնը նախատեսված է պարգևավճարների տեսքով:
Այդպիսով, Կոուտինյոյի տրանսֆերը դարձավ ռեկորդային անգլիական ֆուտբոլի համար և երրորդը՝ ֆուտբոլի պատմության մեջ՝ զիջելով միայն Նեյմարի տրանսֆերին («Բարսելոնայից» ՊՍԺ՝ 222 մլն եվրոյի դիմաց) և Կիլիան Մբապեի տրանսֆերին («Մոնակոյից» ՊՍԺ՝ 180 մլն եվրո):