«Արսենալն» իրականացրեց իր պատմության խոշորագույն տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիական «Լիլի» կիսապաշտպան Նիկոլյա Պեպեն տեղափոխվեց «Արսենալ»:
Տրանսֆերի արժեքը կազմել է լոնդոնցիների համար ռեկորդային 80 մլն եվրո: «Արսենալը» այդ գումարը վճարելու է մի քանի տարվա ընթացքում:
24-ամյա իվուարցին «զինագործների» հետ կնքել է 5-ամյա պայմանագիր: Գործարքի մնացած մանրամասները չեն նշվում:
2018/19 մրցաշրջանում Պեպեն «Լիլի» կազմում Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել էր 38 հանդիպման, 22 գոլով դարձել երկրորդ ռմբարկուն, ինչպես նաև 14 գոլային փոխանցում կատարել: