211652_close_icon
views-count12139 դիտում article-date 21:34 11-01-2018

ՀՀ-ում որևէ քաղաքացի օրենքից վեր չի կարող լինել. Շարմազանովը՝ «Ճվճըվ Արոյի» որդիների արարքների մասին

ՀՀ-ում որևէ քաղաքացի անկախ ծագումից, պաշտոնից, փողի քանակից, հայրիկի, մայրկի հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր չի կարող լինել։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով աղմկահարույց վթարը, որը երկու ոստիկանի կյանք էր խլել։ Դիտարկմանը, թե տարբեր իրավապահ մարմիններ մեղմ ասած չեն կատարել իրենց պարտականությունները, չեմ չեն պատժել հանցանքներ կատարած, «Ճվճըվ Արոյի» որդիներին, Շարմազանովը պատասխանել է. «ՀՀ նախագահը եւ ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ խոսել են արդարադատության համակարգում տիրող խնդիրների մասին։ Մեր խնդիրներն ու նպատակն է, որ ՀՀ-ում որեւէ քաղաքացի անկախ ծագումից, պաշտոնից, փողի քանակից, հայրիկի, մայրկի հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր չի կարող լինել»։ «Կա՞ աշխարհում մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է։ Թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք»,- ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը։ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/11/1086468/]Հիշեցնենք[/url], որ հունվարի 8-ին Երեւանում վթարի հետեւանքով զոհվեցին 2 ոստիկաններ։ Նրանց մեքենային բախված BMW X6 մակնիշի մեքենայի վարորդին՝ Սարգիս Վարդանյանին այսօր կալանավորել են։

Նմանատիպ նյութեր