9787 դիտում
17:14 16-01-2018
Երևանում երթուղայինների վարորդները գործադուլ են արել
Այսօր 35, 37, 44, 75 համարի երթուղային տաքսիների վարորդները գործադուլ են արել Երևանում՝ որպես բողոք գազի թանկացման դեմ: Նրանք փակել են Րաֆֆու փողոցը, սակայն ոստիկանների հորդորով որոշ ժամանակ անց դուրս են եկել ճանապարհից:
Գործադուլ անող վարորդների հետ բանակցել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ գազի թանկացումը նկատելի է, սակայն հարցը ցույցերի միջոցով չէ, որ պետք է լուծել:
«Տարիներ շարունակ ասել ենք, որ տրանսպորտի խնդիր ունենք: էնպես չի, որ էսօր առաջացավ էդ խնդիրը: Հարցի լուծումը քննարկվում է վերևներում»,- ասաց Հենրիկ Նավասարդյանը և հորդորոեց վարորդներին դադարեցնել գործադուլը:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մտած հարկային նոր օրենսգրքով բարձրացել է ակցիզային հարկի դրույքաչափը, ինչի հետևանքով 10-15 տոկոսով թանկացել են բենզինը, դիզվառելիքն ու ավտոմեքենաների լիցքավորման գազը:
Նմանատիպ նյութեր
1457 դիտում
16:59 16-02-2014
Բաթումում երթուղայինների վարորդները հացադուլ են հայտարարել
7927 դիտում
21:20 28-06-2017
Մադրիդում մետրոյի վարորդները գործադուլ են հայտարարել
Այս բաժնից
934 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան