6475 դիտում
17:38 16-01-2018
Հարկերի բարձրացմամբ պայմանավորված 3 ապրանք է թանկացել. Արտակ Շաբոյան
«Ուսումնասիրությունը կատարվել է և մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տարվա ընթացքում գնային փոփոխությունները երեք ապրանքների գծով են եղել՝ բնական գազ, որը օգտագործվում է ավտոմեքենաների համար, բենզին, դիզելային վառելիք և այս երեք ապրանքների գծով գնային բարձրացումը ամբողջությամբ պայմանավորված է հարկերի փոփոխությամբ»,- այսօր ասուլիսում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Անդրադառնալով ՀՀ նախագահի հանձնարարականի կատարմանն ու գնաճի վերահսկողության ուղղությամբ կատարվելիք քայլերին, ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ նախագահը հանձնարարել էր հատուկ ուշադրություն դարձնել գնագոյացման խնդիրներին հատկապես ուսումնասիրել սոցիալական նշանակություն ունեցող ապրանքներում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսությունները:
Արտակ Շաբոյանը նշեց, որ անցած տարի բարձր կենտրոնացվածություն ունեցող սոցիալական նշանակություն ունեցող ապրանքներից էական գնային փոփոխություններ են կրել երեք ապրանքատեսակներ՝ կարագ, բենզին և դիզելային վառելիք:
Նմանատիպ նյութեր
1854 դիտում
15:24 01-12-2020
Առևտրային ցանցերում ալյուրի և հավի ձվի թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ․ ՏՄՊՊՀ
2758 դիտում
16:16 08-02-2022
Ներքին շուկայում պարարտանյութի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գնի զգալի բարձրացմամբ. ՄՊՀ
2395 դիտում
21:31 27-07-2022
Օդի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում հրշեջ հենակետեր են տեղակայվել
Այս բաժնից
895 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21214 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1177 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու