Պերմում կոյուղու վթարի պատճառով քաղաքը հեղեղել է արտաթորանքի հսկայական զանգվածը. տեսանյութ
Ռուսաստանի Պերմ քաղաքի կոյուղու կոլեկտորի վթարի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է էլեկտրագնացքների երթևեկությունը: Իսկ կոյուղիների պարունակությունը հեղեղել է մոտակա ձեռնարկությունների տարածքները:
Վթարը այնքան հզոր է եղել, որ կոյուղաջրերի շատրվանի բարձրությունը հասել է 20-30 մետրի:
Բացի այդ, կեղտաջրերը լցվել են տեղի գործարանների մեկի ամբողջ տարածքը, հասնելով գրեթե առաջին հարկի պատուհանների մակարդակին: